Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Թուրք պատմաբանը ցեղասպանության մասին

Հունվար 25, 2010թ. 15:28

taner_akcamԹուրք պատմաբան, սոցիոլոգ, հրապարակախոս Թաներ Աքչամն, ով առաջիններից մեկն է ընդունել հայերի ցեղասպանության փաստը, Լիբանանում դասախոսություն է կարդացել «Հայերի ցեղասպանությունը որպես դեմոգրաֆիական քաղաքականության մի մաս» թեմայով։

Դասախոսությանը ներկա են եղել Լիբանանի խորհրդարանի ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Աքչամը նշել է, որ Թուրքիայում իրականացված դեմոգրաֆիական քաղաքականությունն ուղղված էր ոչ միայն հայերի, այլև այդ տարածքում ապրող քրիստոնյա բնակչության, ինչպես նաև ոչ թուրք, մասնավորապես, քուրդ ազգաբնակչության դեմ։

Թուրքիայի իշխանությունների ջանքերն ուղղված էին Թուրքիայում միատարր բնակչություն ստեղծելուն։ Այդ նպատակի համար նրանք տեղահան էին անում ոչ թուրք բնակչությանը, նրանց տները բնակեցնում էին թուրքերով։ Թուրք պատմաբանի խոսքով, սա նախապես ծրագրված քաղաքականություն էր, որի հիմքում պանթուրքիզմի գաղափարն էր։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն