Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Արազ Ալիզադե.«Լեռնային Ղարաբաղի հարցն արձանագրություններում ընգրկված չէ»

Հունվար 25, 2010թ. 15:46

araz alizadeԱդրբեջանցի քաղաքագետ Արազ Ալիզադեն կարծում է, որ Անկարային և Երևանին կստիպեն վավերացնել Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները:

Խոսելով Թուրքիայի ղեկավարության՝ Ադրբեջանի ազգային շահերին հակասող որևէ քայլ չձեռնարկելու խոստումների մասին, քաղաքագետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցն արձանագրություններում ընգրկված չէ. «Այդպիսի կետ արձանագրություններում գոյություն չունի. դա միայն բանավոր հայտարարություն է: Բանն այն է, որ Թուրքիան չէր էլ պատրաստվում Ղարաբաղի հարցով պայման դնել: Սակայն երբ Ադրբեջանը հանդես եկավ  խիստ քննադատությամբ, Անկարան հասկացավ, որ կարող է շատ բան կորցնել տնտեսական առումով, իսկ Թուրքիայում տնտեսական իրավիճակը շատ ծանր է:

Մյուս կողմից, ընդդիմությունը՝ Թուրքիայի «Ազգային հանրապետական» կուսակցության և նրա առաջնորդ Դենիզ Բայկալի գլխավորությամբ, օգտվելով ստեղծված իրավիճակից, դժգոհության ալիք բարձրացրեց` մարդկանց բացատրելով, որ իրենց երկիրը լրջորեն կտուժի՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացման դեպքում:

Եվ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստիպված տեղի տվեց ու Բաքվին հանգստացնելու համար թուրք ազգաբնակչության հետ սկսեց խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին»:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն