Կողմերն առաջիկայում կներկայացնեն խնդրի կարգավորման իրենց ձևակերպումները
Հունվար 25, 2010թ. 16:51
Նախագահների եռակողմ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ այսօրվա եռակողմ հանդիպման հիմնական արդյունը եղել է այն պայմանավորվածությունը, ըստ որի, կողմերն առաջիկայում կներկայացնեն խնդրի կարգավորման իրենց ձևակերպումները։ Այդ ձևակերումները հետագայում կընդգրկվեն Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին երկկողմ համաձայնագրում։
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ շատ կարևորն է, որ կողմերի միջև կա փոխադարձ ըմբռնում, և նրանք պայմանավորվել են՝ շարունակել բանակցությունները։
ArmAr.am












