Գլխավոր » Լրահոս

ԵԽԽՎ-ն չի հաստատել Հայաստանի պատվիրակության լիազորությունները

Հունվար 25, 2010թ. 17:10

ai316602Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր ձմեռային նստաշրջանի ընթացքում հաստատել է բոլոր ազգային պատվիրակությունների լիազորությունները՝ բացի Հայաստանի եւ Ալբանիայի պատվիրակությունների:

Խորհրդարանականները, Риа новости գործակալության փոխանցմամբ, նշել են, որ Հայաստանի խորհրդարանը չարաշահել է պատվիրակության ձեւավորման կանոնները:

Որոշվել է մասնագիտական հանձնաժողով ստեղծել՝ այդ երկրների վերաբերյալ հարցը հինգշաբթի քննարկելու համար:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մշտական կազմից հանել էր Զարուհի Փոստանջյանին եւ հրահանգել չֆինանսավորել եւ չկազմակերպել նրա գործուղումները:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը սկսվել է հունվարի 25-ին եւ տեւելու է մինչեւ հունվարի 29-ը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն