Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Վրաստանի ղեկավարությունը կվերականգնի՞ հայալեզու «Մոամբե» ծրագիրը

Հունվար 25, 2010թ. 17:24

Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչները ստորագրահավաք են կազմակերպել՝ խնդրելով Վրաստանի ղեկավարությանը վերականգնել հայալեզու «Մոամբե» տեղեկատվական ծրագիրը:

Վրաստանի հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող հայալեզու ծրագիրն արդեն 3- րդ ամիսն է, ինչ դադարեցվել է: Նույն վիճակում են նաեւ մյուս փոքրամասնությունների ազգային լեզվով հեռաձարկվող հաղորդումները:

Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում հայալեզու ծրագրի երկրպագուները ամեն անցնողի հարցնում են` չգիտե՞ք երբ կլինի հաղորդումը: Մի ծերունի ասում է, ամեն չորեքշաբթի միացնում եմ հեռուստաալիքը՝ ակնկալելով հայերենով լուրեր լսել։

«Ես իրավունք ունեմ իմ լեզվով հաղորդում լսել. շաբաթը կես ժամ էլ չլինի՞, ամոթ չի՚,- ասում է։

«Հաղորդումները ժամանակավորապես դադարեցվել են հաղորդման ձեւաչափը փոխելու նպատակով: Ինչ- որ մեզ պաշտոնապես ասել են»,- շարունակ հնչող հարցերին այսպես է պատասխանում հեռուստատեսության հայկական ծրագրերի խմբագիր Սուսաննա Խաչատրյանը։

Թբիլիսահայերից շատերը ստորագրել են այն դիմումի տակ, որով խնդրում են վերականգնել հայալեզու հաղորդումը: Դեռեւս արձագանք չկա:

Վրաստանի մայրաքաղաքում 2002 թ. անցկացված մարդահամարի տվյալներով ադրբեջանցիների թիվը 85 հազար է, հայերինը` 83 հազար: Նրանցից հետո ռուսներն են, օսերը, այնուհետեւ՝ աբխազները: Թբիլիսահայերն ասում են, որ իրենք վճարում են դրա համար եւ ուզում են հայերենով հաղորդում դիտել, թգեւ ոմանք նկատում են՝ հաղորդումը չէր բավարարում տեղի հայության տեղեկատվական պահանջարկը։

Եվրախորհրդի պահանջն էր Վրաստանի հանրային հեռուստաընկերությամբ ազգային փոքրամասնությունների համար հատկացնել հեռուստաժամ: Հայակական ծրագիրը եթեր էր հեռարձակվում շաբաթը մեկ անգամ մոտ 30 րոպե տեւողությամբ: Վրաստանի հանրային հեռուստաընկերության խորհուրդը խոստանում է օրերս պաշտոնապես հայտարարել իր նոր որոշման մասին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն