Գիտելիքի տարի հայկական բանակում
«2010-ին Պաշտպանության նախարարության գոծունեության հիմքում լինելու են որակի բարձրացումը և պաշտպանական բարեփոխումները: Այս տարի այդ ուղղություններին կավելանա ևս մեկը` գիտելիքի տարի է հայտարարվելու նաև բանակում: Միայն գիտելիքներով մարդիկ կարող են իրենց մեջ ձևավորել մարտական վարպետություն` այսինքն, հմտություններ և ունակություններ, որոք կներդնեն հայրենիքի պաշտպանության գոծում: կարևոր չէ հակառակորդի քանակական առավելությունը, եթե մեր զինվորները մարտի դաշտում հանդես գան նաև գիտելիքով զինված և պատրաստված»,- այսօր Պետհամալսարանում այս խոսքերով է քաջալերել երիտասարդներին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
Անդրադարձ կատարելով անցած տարվան` նախարարն ասել է. «2009թ. Զինված ուժերի համար եղել է առանձնահատուկ տարի: Մենք շարունակել ենք ղեկավարվել «զինված ուժերի պատրաստությանը նոր որակ, պաշտպնական բարեփոխումներին հաստատուն ընթացք» կարգախոսով: Դա նշանակում է , որ փորձել ենք նորովի մոտենալ ամեն ինչին` յուրաքանչյուր միջոցառման հիմքում դնելով որակի պահանջ: ՀՀ նախագահի կողմից հաստատվել է պաշտպանական բարեփոխումների ծրագիրը, որը ներառում է 2008-20015թթ միջոցառումների մի ցանկ: Մենք կունենանք նոր կադրերով համալրված, արդիականացած, նյութատեխնիկական նոր չափանիշներով հագեցած բանակ»:
Նախարարը տեղեկացրեց, որ 2009-ից սկսած լուրջ ուշադրություն է դարձվել ՀՀ զինված ուժերի ղեկավարման համակարգի, հրամանատարական կազմի դաստիարակությանը:
Նախարարը կարևոր և ուսանելի համարեց «Ռուբեժ-2008» զորավարժությունները, ինչպես նաև բարձր գնահատեց ՀԱՊԿ-ին անդամակցությունը:
ArmAr.am












