Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին

Սեպտեմբեր 9, 2009թ. 19:50

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին: Նա Երևան է ժամանել Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության ծառայությունների ղեկավարների համատեղ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում կանոնավոր շփումներն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի վկայությունը երկու երկրների միջև  տարբեր ուղղություններով ընդլայնվող փոխգործակցությունն է:

Երկրի ղեկավարը կարևորել է անվտանգության մարմինների համագործակցությունն ու կանոնավոր շփումները և նշել, որ դրանք նպաստում են առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին համահունչ միջոցառումների մշակմանը, դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենն ասել է, որ գոհ է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ փոխգործակցությունից:

Կողմերն անդրադարձել են համատեղ խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերին: Նրանք համակարծիք են եղել, որ դրանք խիստ արդիական են եւ շոշափում են երկու երկրների շահերն ու հետաքրքրությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ռուսաստանի կայունացնող դերը մեր տարածաշրջանում:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`