Վրաստանի վարչապետի այցը Հայաստան
Հունվար 25, 2010թ. 17:58
Հունվարի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին, հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի հետ: Նույն օրն իսկ` Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:












