Գլխավոր » Լրահոս

Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը

Հունվար 25, 2010թ. 18:03

MAR_7288Այսօր Սոչիում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հերթական եռակողմ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հանդիպման երկրորդ մասին մասնակցել են նաեւ երեք երկրների արտգործնախարարները:  Այս մասին  տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը:

Սոչիի հանդիպումը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Նախագահների միջեւ 2010թ. առաջին շփումն է  եւ չորրորդը նման ձեւաչափով` Ռուսաստանի Դաշնության Նախագահի մասնակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության Նախագահի միջնորդական հետեւողական ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ռուսաստանի Դաշնության Նախագահի` Սոչիի կեցավայրում կայացած հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Այնուհետեւ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը շարունակվել է ոչ ֆորմալ միջավայրում` երեք նախագահները միասին ճաշել են:

Սոչիում նախատեսված է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների առանձին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի եւ Ռոբերտ Բրադկեի հետ:

Այսօր ուշ երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը կվերադառնա Երեւան:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն