Գլխավոր » Լրահոս

Ձմռան մուտքը` մի քանի ակնթարթում

Հունվար 26, 2010թ. 10:00

dzmerԲնության քմահաճությամբ դեռևս գարնան շնչով ապրող Երևանը երեկ ականատեսը դարձավ բնության իսկական «անակնկալի»: Ընդամենը մի քանի ակնթարթում  ձմեռը ներխուժեց ու հաստատվեց մայրաքաղաքում: Հայաստանի ձյունառատ շրջաններում` մասնավորապսես Գեղարքունիքում, Աշոցքում առատ տեղացող ձյունն ու բուքը երեկ արդեն ճանպարհներին խնդիրներ են առաջացրել, սակայն ինչպես տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի  և կապի նախարար Գ. Սարգսյանը, ճանապարհների մաքրման աշխատանքները չեն ուշացել. «Մենք օպերատիվ աշխատանքներ ենք իրականացնում ճանապարհաշինական բոլոր կազմակերպությունների հետ: Դրանք  զինված են թե տեխնիկպես և  թե ֆինանսական առումով, ինչը հնարավորություն կտա ապահովել մեր ճանապարհների անցանելիությունը»,- ասաց նախարարը:

Օթերևութաբանների կանխատեսումներով, առաջիկա մի քանի օրերին ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով: Ձյունն ու ջերմաստիճանի կտրուկ անկումը լուրջ խնդիրներ կարող են առաջացնել հատկապես գյուղատնտեսների համար: Մասնագետների տրամադրած տեղեկությունների համաձայան, Արարատյան դաշտավայրում այս տարի վեգետացիան մեկ ամիս առաջ է սկսվել, ուստի արդն բողբոջած մրգատու ծառերը կարող են ցրտահարվել և լուրջ վնաս հասցնել բերքատվությանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն