ԵԽԽՎ նախագահը բացառում է Ղարաբաղի խնդրի ուժային լուծումը
Հունվար 26, 2010թ. 09:30
ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումը բացառվում է։ Նա նշել է, որ պետք է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի գործունեությունը, որը կարող է լուրջ դեր խաղալ հակամարտության լուծման գործում:
«Ես ամբողջությամբ բացառում եմ ընդհարումն ու հակամարտության ուժային լուծումը: Դա նաև ԵԽ դիրքորոշումն է»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով:
ԵԽԽՎ նախագահը նաև նշել է, որ Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը կշարունակի իր գործունեությունն այդ ուղղությամբ:
ArmAr.am












