Գլխավոր » Լրահոս

Վիկտոր Յուշչենկո. «Մեդվեդևը Զուրաբովին ուղարկել է» գյուղ՝ պապիկի մոտ»

Հունվար 26, 2010թ. 11:04

viktor«Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն վստահություն հայտնեց, որ Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Զուրաբովը, հինգամսյա հետաձգումից հետո ժամանելով Կիև, հավատարմագրերը կհանձնի հենց իրեն, այլ ոչ թե ուկրաինական պետության նոր ղեկավարին: «Ռուսական կողմը կվարվի այնպես, ինչպես պահանջում են միջազգային սկզբունքները: Հավատարմագրերը կհանձնվեն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Անդրեի Յուշչենկոյին»,- հայտարարեց Յուշչենկոն՝ «Ինտեր» հեռուստալիքով, «Մեծ քաղաքականություն Եվգենի Կիսիլյովի հետ» հաղորդման եթերում: «Չկան հավատարմագրեր՝ «գյուղ՝ պապիկին»,- ասաց Յուշչենկոն: Նա նշեց, որ հավատարմագրերում պետք է գրվի նախագահի ազգանունը: «Դա ձևականություն է, սակայն պարտադիր ձևականություն»,- ընդգծեց նա:

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ մի քանի օր առաջ  «Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի աշխատակազմը մտադիր է ուկրաինական արտաքին քաղաքականության գերատեսչությանը հանձնարարել, Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Զուրաբովից չընդունել հավատարմագրերի պատճենները: Ըստ «Коммерсанть» թերթի, դա փաստորեն նշանակում է, որ Ռուսաստանի նոր դեսպանը չի կարող ձեռնամուխ լինել իր պարտականությունների կատարմանը: «Յուշչենկոյի աշխատակազմի դժգոհությունը պայմանավորված էր հավատարմագրերում Ուկրաինայի նախագահի ազգանվան բացակայությամբ: Յուշչենկոյի մոտ սույն փաստը համարում են «դիվանագիտական բոլոր նորմերի խախտում և ՚Ուկրաինայի ղեկավարին նվաստացնելուՙ փորձ, քանի որ Յուշչենկոն է դեռ երկրի գործող նախագահը: Մինչդեռ, Մոսկվայում գտնում են, որ Ուկրաինայի ԱԳՆ հավատարմագրերի պատճենների հանձնման պահից մինչև նախագահին դրանց հանձնելը կարող է մի քանի ամիս անցնել, իսկ այդ ժամանակ Ուկրաինան արդեն նոր նախագահ կունենա՝ Վիկտոր Յանուկովիչ կամ Յուլյա Տիմոշենկո»:

Ի դեպ, անցյալ տարվա օգոստոսին ՌԴ նախագահն իր բաց նամակում Վիկտոր Յուշչենկոյին հայտնել էր, որ Մոսկվան նորանշանակ դեսպանին չի ուղարկի Կիև, մինչ ուկրաինական նոր նախագահի հայտնվելը, քանի որ այժմյան նախագահը ընդգծված հակառուսական քաղաքականություն է վարում:

Վերոնշյալ հաղորդման եթերում Յուշչենկոն հիշեցրեց, որ Ուկրաինան Ռուսաստանին համարում է ռազմավարական գործընկեր, սակայն այդ հարաբերությունները չպետք է կասեցնեն Ուկրաինայի եվրաինտեգրումը: ՚Ռուսաստանին ավելի շատ ժողովրդավարական Ուկրաինա է անհրաժեշտՙ, ասաց Յուշչենկոն:

Հաղորդման վերջում, մեկնաբանելով Ուկրաինական ազգայնամոլների կազմակերպության ղեկավար Ստեփան Բանդերին՝ հետմահու «Ուկրաինայի հերոսի» կոչում շնորհելու իր որոշումը, Յուշչենկոն հայտարարեց, որ այն քաղաքական բնույթ չի կրել: «Բանդերի վրա քաղաքական միավորներ ձեռք չես բերի»,- կարծում է նա: Մեծարելով Բանդերին, ինչպես բացատրեց Յուշչենկոն, նա փորձել է վերականգնել պատմական արդարությունն ու արժանին հատուցել մի մարդու, ով իր ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է հանուն Ուկրաինայի անկախության և ազատության:

Ռուզաննա Ավագյան

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն