Գլխավոր » Լրահոս

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է.«Պատրաստ ենք այսուհետ ևս աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, մասնավորապես, Ռոբերտ Բրադկեի հետ»

Սեպտեմբեր 9, 2009թ. 20:19

Ռոբերտ Բրադկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկայի համանախագահի պաշտոնում նշանակելու կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է այսուհետ ևս աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, մասնավորապես, Ռոբերտ Բրադկեի հետ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու համար:

Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնում փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադկեի նշանակումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ այսուհետ ևս լուրջ ուշադրություն կդարձնեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և կնպաստեն բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնմանը այն առումով, որ այս գործընթացը առաջ շարժվի և ունենա դրական արդյունքներ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`