ԵԽԽՎ կանոնակարգային հանձնաժողովում քննարկվում է հայկական պատվիրակության կազմը վերահաստատելու մասին հարցը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգային հանձնաժողովը այսօր (մեկնարկը` տեղի ժամանակով 8:30-ին, երևանյան ժամանակով` 11:30-ին) անդրադառնում է հայկական պատվիրակության կազմը վերահաստատելու մասին հարցին:
Ի դեպ, նախօրեին «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայկական պատվիրակության կազմը չհաստատելու մասին հարց էր բարձրացրել իր` Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP) խմբում, որի անդամներն էլ այդ հարցը բարձրացրել էին լիագումար նիստի ընթացքում: Արդյունքում հայկական պատվիրակության կազմը չէր հաստատվել:
«Ես վստահ եմ, որ Կանոնակարգային հանձնաժողովի անդամներ, մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և Արմեն Ռուստամյանը կներկայացնեն բոլոր հիմքերը, որոնց համաձայն ձևավորվել է ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը», -հավելեց Զոհրաբյանը` նկատելով, որ բարձրացված աղմուկն անտեղի է:
ArmAr.am












