Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր
Հունվար 26, 2010թ. 15:13
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գրական, գրականագիտական ու մանկավարժական մտքի զարգացման գործում ունեցած ծառայությունների համար եւ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը պարգեւատրվել է <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն












