Գլխավոր » Լրահոս

«Պատերզմը չի ավարտվել, հրադադար է: Սա մենք պետք է գիտակցենք»

Հունվար 26, 2010թ. 17:09

Արժե՞, արդյոք, դիմել ՀՀ արտգործնախարարություն` Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին ծանոթանալու համար: Այս մասին են մտորում այսօր  ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավորները: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ասել է,թե նախագահների հերթական հանդիպմանն ինքը մեծ նշանակություն չի տալիս, և այն համարում է  «հերթական ու անարդյունավետ»:

Առջևում Հայոց Բանակի 18-ամյակն է. խոսելով  մեր Զինված Ուժերում առկա ձեռքբերումների ու խնդիրների մասին, պատգամավորը նկատել է, թե ` հաշվի առնելով հարեւան պետության ռազմատենչ հայտարարությունները, հավանական է դառնում պատերազմի վերսկսման հնարավորությունը:

«Պատերզմը չի ավարտվել, հրադադար է: Սա մենք պետք է գիտակցենք: Հաշվի առնելով նաեւ այն, որ հատկապես վերջին շրջանում հնչող ռազմատենչ հայտարարությունները բազմապատկվել են թե Ադրբեջանի նախագահի կողմից, թե ՊՆի կողմից: Ի դեպ ասեմ, որ սրանով իրենց շատ են վարկաբեկել Ադրբեջանի իշխանությունները, այնուամենայնիվ վտանգը կա եւ պետք է միշտ պատրաստ լինենք: Եթե առաջին պատերազմի ժամանակ հարձակվող կողմը կորցրեց 7 շրջան, այս անգամ կկորցնի իր ինքնիշխանությունը, որովհետեւ հայոց բանակը այսօր առավել հզոր է»,-հայտարարել է Հրայր Կարապետյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն