Նալբանդյանը հեռախոսազրույց է՞ ունեցել Քլինթոնի հետ
Ինչպես փոխանցում է «Երկիր մեդիա» հեռուստատեսությունը,
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել մեր արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբադյանի հետ` հայ-թուրքական հարաբերությունների ու արձանագրությունների վերաբերյալ: Այդ մասին հակիրճ տեղեկություն էր այսօր տեղադրվել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջի վրա, սակայն Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հերքել այդ լուրը:
Տեղեկատվությունը այսօր հաստատեց նաեւ Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը: Սակայն ինչպես հաղորդել է մեր հեռուստաընկերությանը հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Թոմ Նիքնաղթը, խոսակցությունը երկու պաշտոնյաների միջեւ կրել է մասնավոր բնույթ եւ խոսակցության բովանդակության մասին հաղորդելն իրենց իրավասության մեջ չի մտնում, բացի այդ իրենք չգիտեն հեռախոսազրույցի մանրամասները:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Քլինթոնի հետ սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, եւ իր դժգոհությունն էր hայտնել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից:
ArmAr.am












