Սաիդ Ջալիլիի այցը Ռուսաստան հետաձգվել է
Հունվար 26, 2010թ. 20:44
ՌԴ Ազգային անվտանգության խորհրդից «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հաղորդել են, որ Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի այցը Ռուսաստան հետաձգվել է:
Հիշեցնենք, որ այցը նախատեսվում էր հունվարի 26-28-ը: ՌԴ ԱԱԽ-ից փեղեկացրել են, որ այն հետաձգվել է իրանական կողմի նախաձեռնությամբ»:
ArmAr.am












