Ադրբեջանի քաղաքացին` Ալ-Քաիդայի անդամ
Հունվար 27, 2010թ. 10:14
Աֆղանական Հոստ արևելյան նահանգում ազգային անվտանգության վարչության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի մի քաղաքացու, որը կապեր է ունեցել ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման հետ և համարվել է «Ալ-Քաիդայի» անդամ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ձերբակալված ադրբեջանցին ծրագրել է այդ նահանգում մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել:
Ազգային անվտանգության վարչության լրատվական ծառայությունից հաղորդել են, որ ձերբակալվածը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ ահաբեկչական խմբավորման անդամ է: Նա Աֆղանստան է հասել Պակիստանով, որտեղ ճամբարներում գրոհայինների պատրաստման դասընթաց է անցել:
ArmAr.am












