Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Դասագիրք կարող է գրել յուրաքանչյուրը , ով ցանկանա, բայց…

Հունվար 27, 2010թ. 10:00

azg_am_2007083115Վերջերս կարծիք էր շրջանառվում, թե Հայաստանում դասագրքերը դպրոց են մտնում առանց անհրաժեշտ փորձաքննության:  ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի անհանգստությանը ԿԳ նախարարությունում գոհացուցիչ պատասխան տվեցին, թե իրականում դա ամենևին էլ այսպես չէ:

«Դասագիրք կարող է գրել յուրաքանչյուրը , ով ցանկանա»,-մեզ  Armar.am-ի հետ զրույցում ասաց  ԿԳ նախարարության ԾԻԳ (Կրթական ծրագրերի իրականցման գրասենյակ) պետական հիմնարկի տնօրեն Կարինե Հարությունյանը: Բայց ամեն ինչ այդքանով չէ որ ավարտվում է. նրա փոխանցմամբ, նախարարությունն ամենից առաջ մրցույթ է հայտարարում, կազմվում է համապատասխան հանձնաժողով, որն էլ կատարում է ընտրությունը:  Ինչպես դասագրքերը, այնպես էլ ուսուչցի ձեռնարկները, հանրապետության  52 դպրոց-կենտրոններում երեք ամսվա փորձաշրջան են անցնում: Հաշվի են առնվում բոլոր կարծիքները և նոր հաստատվում ու տարածվում  ՀՀ-ի` թվով մոտ 1400 դպրոցներում:

Կ.Հարությունյանը հավաստիացնում է, որ փորձաքննության սփռման տարածքը բավականին մեծ է: Այն ընդգրկում է մեծ ու փոքր, քաղաքային և գյուղական դպրոցները, որպեսզի բացառվի  միակարծությունը և կրթական գործընթացը լինի արդյունավետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն