Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Մշակույթ

Թուրքական հերթական սուտը

Հունվար 27, 2010թ. 12:12

axtamar2009- ի դեկտեմբերին Վանի նահանգապետ Մունիր Կարաօղլուն հայտարարել էր, թե. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կփոխի իր թանգարանային կարգավիճակն ու կդառնա սրբատեղի աղոթավայր, եկեղեցում կիրականացվեն կրոնական արարողություններ։ Նա նույնիսկ կրոնական արարողությունների համար եկեղեցու վերաբացման հնարավոր ամսաթիվ էր նշել՝ սեպտեմբերի 12- ը։

Սակայն  մեկ ամիս անց Թուրքիայի զբոսաշրջության ու մշակույթի նախարարը հանդես եղավ ճիշտ հակառակը փաստող հայտարարությամբ: Թուրքական «Միլիեթ»- ին տված հարցազրույցում մշակույթի նախարարը տեղեկացրել էր, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին չի բացվելու կրոնական արարողությունների համար, իսկ գմբեթին էլ խաչ չի տեղադրվելու։ Նշել էր, որ եկեղեցու հին խաչը չի հայտնաբերվել, իսկ նոր խաչ պատրաստելու իմաստը չի տեսնում։

Վերջերս թուրքական լրատվամիջոցները դարձյալ հերթական լուրն էին տարածել, թե  Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, հակասելով իր իսկ հայտարարած վերջին որոշմանը՝ վճռել է բացել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին՝ կրոնական պաշտամունքի համար, և թույլատրել, որ խաչ տեղադրվի եկեղեցու գմբեթի վրա:

Թուրքական կողմի այս անլուրջ քննարկումները` հայկական եկեղեցու շուրջ դեռ  երկար կշարունակվեն: Արտաքուստ ի ցույց է դրվում, թե իբր երկրում տարբեր հարցերի շուրջ առողջ քննարկում է իրականացվում,  բազմակարծություն կա, իշխանության տարբեր ներկայացուցիչներ  դեմ ու կողմ կարծիքներ են արտահայտում: Սակայն իրականում այս ամենը թուրքական կեղծ քաղաքականության հերթական դրսևորումն է: Ինչպե՞ս կարող է այդ երկիրը, որի  քաղաքականությունն ամբողջովին ուղղված է  Արևմտյան Հայաստանում հայկական մշակութային արժեքների հետքերը վերացնելուն,  ունակ լինել դրանց վերականգնմանը: Եթե ինչ-որ բան էլ փորձ է արվում վերականգնել, ապա` դրանք կամ հնարավորինս զրկված են լինում հայկականությունից, կամ էլ

ընդամենը աշխարհի աչքը փակելու համար:

Ի դժբախտություն թուրքերի, Արևմտյան Հայաստանի տերերը` հայերն իրենց 4000-ամյա պատմության ընթացքում  այնքան բարձրարժեք ու մեծածավալ մշակույթ են ստեղծել, որ  թյուրքն ինչքան էլ ավերում է ու թուրքացնում, միևնույն է անկարող է  ավարտին հասցնել, քանի որ ստեղծագործ ուժը միշտ գերակշռում է կույր բարբարոսությանը:

ArmAr.am


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն