Թուրքական ազգայնական կուսակցությունը կոչ է արել երկրի կառավարությանը խորհրդարանից հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները
«Արդյո՞ք կառավարության համար պարզ չէ, որ Հայաստանը հետ չի կանգնելու իր նախկին քաղաքականությունից: Արդյո՞ք այդ երկրի Սահմանադրական դատարանի որոշումը դրա ևս մեկ ապացույցը չէ: Այդ ամենից հետո ստորագրված արձանագրությունները կորցրել են ողջ իմաստը»,- հայտարարել է թուրքական ազգայնական «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչալին: Այս մասին հաղորդում է CNN-Turk-ը:
Կոչ անելով իր երկրի կառավարությանը խորհրդարանից հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները` նա նշել է. «Հայաստանը շարունակում է ադրբեջանական հողերի «շրջափակումը», չի ընդունում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, չի հրաժարվում ցեղասպանության ճանաչման պահանջից: Ինչպե՞ս կարող էր կառավարությունը նման պայմաններում պայմանագիր կնքել այդ երկրի հետ: Ես կոչ եմ անում կառավարությանը ընդունել իր սխալը և հայտարարել, որ այդ արձանագրությունները ուժը կորցրած են»:
ArmAr.am












