Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Մեր որոշ TV-ներ շարունակում են ջուր լցնել ադրբեջանական ջրաղացին

Հունվար 27, 2010թ. 13:18

qartezՀայաստանը պարբերաբար` տարբեր պետական մակարդակներով հայտարարում է այն մասին, որ մեր երկիրը ոչ մի դեպքում, երբե’ք չի գնալու զիջումների Արցախի հարցում: Ադրբեջանական կողմը, պարբերաբար ընկնելով քաղցր հիշողությունների գիրկը, շարունակում է խոսել «ադրբեջանական Ղարաբաղի» մասին:  Նրանք այսօր անգամ չեն շրջանառում «ԼՂԻՄ» վարչատարածքային միավորը: Դեռեւս 1991 թվականին Ադրբեջանը կազմալուծել է ԼՂԻՄ-ը եւ դրա հատվածները ներառել իր այլ շրջանների մեջ: Ավելին, այսօր ադրբեջանական ախորժակը գնալով մեծանում է, և նրանք ոչ միայն չեն հրաժարվում Արցախից, այլ Հայաստանի տարածքներն են յուրացնում` «Արևմտյան Ադրբեջանի» տեսքով: Իսկ հայաստանյան շատ հեռուստաընկերություններ շարունակում են ջուր լցնել ադրբեջանական ջրաղացին` պարբերաբար շրջանառելով Հայաստանի Հանրապետության և նախկին ԼՂԻՄ-ի քարտեզը: Անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ ենք մենք նման վտանգ ստեղծում տեղեկատվական անվտագության դաշտում: «Այն տարածքը, որ այսօր ներկայացվում է հեռուստատեսությամբ, տպագիր մամուլով, իրականությանը չի համապատասխանում, քանի որ նման վարչատարածքային միավոր ընդհանարապես երկրագնդի վրա գոյություն չունի: Նույնիսկ Ադրբեջանը այն չի շրջանառում»,- մեզ հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Գուցե ժամանակի ընթացքում մեր լրատվամիջոցները, քարտեզները ցուցադրելով, փորձեն իրականացնել ադրբեջանական հերթական երազանքը` ասենք Հայաստանի արևելյան սահմանը եզրափակելով Սևանով` ադրբեջանցիներին հնարավորություն տալով լողանալ իրենց երազաքների «Գոչկա Գյոլում»: Դժվար է որոշել. հեռուստաընկերությունների նման պահվածքը չիմացությա՞ն արդյունք է, անփութությա՞ն, թե՞….. Բոլոր հիշողության կորուստ ունեցողների համար   կրկին տեղադրում ենք Հայաստանի Հանրապետության քարտեզն ու հայտարարում` ճիշտը սա է: ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն