Կվերադառնա՞ Արցախը որպես բանակցային կողմ
Սոչիում տեղի ունեցած` նախագահների հանդիպման ժամանակ թեև որեևէ պայմանագիր չստորագրվեց, այնուամենայնիվ, Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում եռակողմ հանդիպումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը։ Նա հատկապես դրական է համարում այն փաստը, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ԼՂՀ-ն՝ որպես բանակցային կողմ, պետք է մասնակցի բանակցություներին։
Հանդիպմանը ներկա` «,Ժառանգություն,, խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի բնութագրմամբ« սա հերթական հանդիպում էր։
Նա հանդիպումը որպես դրական հետընթաց գնահատեց՝ հավելելով, որ հաջողվեց գոնե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որպես բանակցային կողմ վերադարձնել բանակցային գործընթացին, որին նա չի մասնակցել 1998 թվականից։
ArmAr.am
ArmAr.am












