Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Տիգրան Սարգսյանն ընդունել է իտալական պատվիրակությանը

Հունվար 27, 2010թ. 19:40

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը դրական է գնահատել հայ-իտալական հարաբերությունները, մասնավորապես, համագործակցությունը շինարարության ոլորտում, որն  անգամ ճգնաժամի պայմաններում զարգացել է:

Պաոլո Ռոմանին  Տիգրան Սարգյանին տեղեկացրել է, որ Հայաստան ժամանած իտալական պատվիրակության կազմում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, հեռուստառադիոթվայնացման, ինտերնետային լայնաշերտ համացանցի ծառայության եւ փոստային ծառայությունների փորձագետներ: Նա նաեւ նշել է, որ հաճելիորեն զարմացած է թվայնացման ոլորտում հայ մասնագետների կարողություններից  եւ առաջարկել է  կազմակերպել մի խումբ մասնագետների վերապատրաստում Իտալիայում:

Զրուցակիցներն անդրադարձել են  նաեւ Գյումրիում Եվրոպական դիզայնի ինստիտուտի մասնաճյուղին եւ տեխնոպարկին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն