Գլխավոր » Լրահոս

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է դրամահավաքը

Հունվար 27, 2010թ. 17:45

«Վարդանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը կատարեց 38 միլիոն ՀՀ դրամի նվիրատվություն

Երեւան, 27 հունվարի, 2010թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ ՙՎարդանյանների ընտանիք՚ բարեգործական հասարակական կազմակերպությունն այսօր կատարեց 38 միլիոն ՀՀ դրամի նվիրատվություն` գումարը փոխանցելով Հիմնադրամի բանկային հաշվին:

Նախորդ տարի գործարար ընտանիքի նվիրաբերած գումարով ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում կառուցվում է երկհարկանի դպրոց` նախատեսված 300 աշակերտի համար: (Ծրագրի մանրամասները տես Հիմնադրամի կայք-էջում` www.himnadram.org)

«Բարեգործությունը չի սահմանափակվում կոնկրետ դրամահավաք միջոցառումներով. մեր հանրության կողմից ժողովրդականություն վայելող այս գործարար ընտանիքի ներդրումը Հիմնադրամի աշխատանքներում ու ծրագրերում մեծ խթան է թե՜ մեզ, եւ թե՜ մեր առաջիկա աշխատանքների համար: Այսօրվա նվիրատվությունը վկայում է այն մասին, որ բարի գործերի համար չկան հստակ օրեր, եւ Հիմնադրամը մշտապես ողջունում է հայ գործարարների մասնակցությունն իր բարեգործական ծրագրերին: Շնորհակալություն եմ հայտնում Վարդանյանների ընտանիքին համահայկական ծրագրին աջակցելու համար»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն