Վրաստանի ԱԳՆ ղեկավարն այցելելու է Ադրբեջան
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 14-ին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանում Վրաստանի դեսպանատնից:
Դիվանագիտական ներկայացուցչության տվյալների համաձայն, այցի ընթացքում քննարկումների գլխավոր թեման կլինի Ադրբեջանի ու Վրաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Գրիգոլ Վաշաձեն այցելել էր նաև Հայաստան, որտեղ նա բավական դժվար հանդիպումներ է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այնուհետև Թբիլիսիում Վաշաձեն ընդունել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն, որի հետ նույնպես բավական լարված զրույց է ունեցել: Հարևան երկրների ղեկավարների հետ այսքան հաճախակի հանդիպումները վկայում են այն մասին, որ պաշտոնական Թբիլիսին փորձում է դարձյալ ակտիվություն ցուցաբերել տարածաշրջանային քաղաքական գործընթացներում: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Վրաստանը կորցրել է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը, այդ երկիրը կարծես թե անուշադրության մատնվեց ինչպես արևմտյան իր գործընկերների, այնպես էլ հարևան երկրների կողմից: Եվ այժմ վրացական դիվանագիտությունն ամեն ինչ անում է, որպեսզի վերականգնի Վրաստանի` նախկինում ունեցած կարևորության թեկուզև չնչին մասը:
armarlur.com
Թեգեր` Գրիգոլ Վաշաձե












