Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանական բանակին բնորոշ բարքեր

Հունվար 28, 2010թ. 14:28

Ադրբեջանի բանակի նախկին զինծառայող, պաշտպանության նախարարության գնդապետ  Ջանփոլադ Ալիևը ինքնասպան է եղել։

Ինչպես նշում է Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը, այն բանից հետո, երբ սպանվել է հակաօդային պաշտպանության  զորքերի հրամանատար Ռաիլ Ռզաևը, Ալիևին աշխատանքից ազատել են։ Դրանից հետո նա դասավանդել է ռազմական ակադեմիայում։ Ամենայն հավանականությամբ, այս ամենը ներկայացնելով, պարբերականն ակնարկել է այն փաստը, որ գնդապետը եթե կապ չի ունեցել այդ սպանության հետ, ապա գոնե տեղյակ է եղել, թե ո՞վ և ինչո՞ւ է այն կատարել։

Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերքելով «Ազադլիգ» թերթի այս հրապարակումը, նշել է, որ Ալիևը պաշտոնից ազատվել է հրամանատարի մահից երեք տարի առաջ, որ նա ոչ մի կապ չի ունեցել զինվորական ակադեմիայի հետ և այնտեղ չի դասավանդել։
Թե ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ, անհնար է պարզել։ Ակնհայտ է, որ կամ թերթը, կամ պաշտպանության նախարարությունը ստում է։ Սուտ ասելն ու փաստերն աղավաղելը, փատորեն, ազերիների արյան մեջ է, նրանք փորձում են խաբել ոչ միայն մեզ ու միջազգային հանրությանը, այլև իրենք իրենց։

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն