Վիգեն Սարգսյան. «Հայաստանը կարող է չեղյալ համարել հայ-թուրքական արձանագրությունները»
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը այնպիսի փուլի է մոտենում, երբ խնդիրն ավելի ու ավելի բարդ է դառնում: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի աշխատկազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի կուլիսներում: Համաձայն հրապարակված տեղեկության, Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ուղարկելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վավերացման ենթակա փաստաթղթերը: Միաժամանակ պատրաստվելու են փաստաթղթեր, որոնք նախագահին թույլ են տալիս չեղյալ համարել համաձայնագրերի ստորագրությունները: Վիգեն Սարգսյանը նաև նշել է, որ եթե նման հնարավորությունը բաց թողnվի, ապա այն ամբողջ տարածաշրջանը հետ կմղի, և ոչ թե այնտեղ, որտեղից սկսել ենք, այլ զգալիորեն ավելի հեռու. «Իսկ այդ դեպքում երկու երկրների միջև վստահությունը կփլուզվի»:
The Wall Street Journal-ն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը: Ալիևը, կրկին կապակցելով ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, հայտարարել է, որ «տարածաշրջանում գիտակցում են, որ Հայաստանը պետք է առաջին քայլը կատարի «գրավված» տրածքների վերադարձման ուղղությամբ»: Նա նաև վստահություն է հայտնել, որ այդ հարցում Թուրքիան համակարծիք է. «Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները, մինչև Հայաստանը չվերադարձնի «գրավված» տարածքները»:
ArmAr.am












