Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Փոխվում են ժամանակները, բայց` ոչ թուրքը

Հունվար 28, 2010թ. 17:09

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է մի զեկույց, որ առնչվում է Թուրքիայի ոչ մահմեդական և Հունաստանի մահմեդական փոքրամասնությունների իրավունքների պահպանմանը:

Ըստ «CnnTurk»-ի` այդ զեկույցով Թուրքիային ու Հունաստանին կոչ է արվում փոքրամասնությունների հարցում ուղեցույց ունենալ ոչ թե Լոզանի համաձայնագիրը, այլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Զեկույցում խիստ քննադատվում են այդ երկրներում փոքրամասնությունների իրավունքները սահմանափակող պետական վարքագիծը: Ընդգծվում է, որ պետք է ընդունել ազգային, կրոնական փոքրամասնությունների գոյությունը որպես այդպիսին և նրանց նկատմամբ խտրականություն չիրականացնել:

Ուշագրավ ու բավականին խոսուն փաստ է այն, որ զեկույցի վավերացման ընթաքում թուրք խորհրդարանականները դեմ են քվեարկել:

Հիշեցնենք, որ փոքրամասնությունների հարցը բարձրացվել էր դեռևս 1923թ. Լոզանի կոնֆերանսում: Լոզանի համաձայնագրի 38-44-րդ հոդվածների համաձայն` Թուրքիան պարտավորվում էր ապահովել իր բոլոր քաղաքացիների պաշտպանությունը` անկախ ազգային, կրոնական, լեզվական և ռասսայական պատկանելությունից: Սակայն այդ պարտավորությունները մնացին թղթի վրա: Թուրքիայում շարունակեցին հալածել ու հետապնդել փոքրամասնությունների ներկայացուցիչներին: 1925թ. վարչապետ Իսմեթ Ինենյուն Անկարայում հայտարարեց. «Մենք ամեն գնով պետք է թուրքացնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են մեր երկրում»: Ժամանակակից Թուրքիան ևս իր պետական քաղաքականության ողջ լծակները գործի է դրել փոքրամասնությունների դեմ: Այդ խնդրին բազմիցս անդրադարձել են Եվրամիության և Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջազգային խմբի տարեկան զեկույցներում, որտեղ ասվում է, որ բացի պաշտոնապես ճանաչված հայերից, հույներից և հրեաներից, որոնց իրավունքները ևս ոտնահարվում են, Թուրքիան պետք է նաև ճանաչի այլ փոքրամասնությունների` ասորիների, քրդերի, ալեվիների, եզդիների, ռումինացիների, լազերի իրավունքները:

Թուրքիայի ազգային փաքրամասնությունների ինքնության դեմ ուղղված թիվ մեկ զենքն այդ երկրի սահմանադրության 66-րդ հոդվածն է, համաձայն որի, Թուրքիայի բոլոր քաղաքացիները թուրքեր են:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն