Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Պան ԳԻ Մուն. «Կիպրոսի խնդրի լուծումը հնարավոր է»

Փետրվար 1, 2010թ. 11:07

kimoonԱյս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է կիրակի օրը Կիպրոս կատարած եռօրյա այցի ժամանակ:

Նա  հույս է հայտնել, որ իր ներկայությամբ կպաստի բանակցությունների ընթացքին, և երկու կողմերի ղեկավարները քայլեր կկատարեն փոխհամաձայնության գալու համար:

Այցի ընթացքում Մունը կհանդիպի Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասի և Կիպրոսի թուրքերի առաջնորդ Ալի Թալաթի հետ:

1974 թվականից ի վեր Կիպրոսը փաստացի բաժանված է երկու մասի` թուրքական ռազմուժի ներխուժման հետևանքով:

Բանակցություններ սկսելու մեկ փորձ արվել է 2008 թվականի սեպտեմբերին, սակայն հետգայում, չհասնելով որևէ արդյունքի, դադարեցվել է:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն