Մեկնարկում է Ազգային ժողովի այս տարվա առաջին քառօրյան
Փետրվար 1, 2010թ. 12:14
Ուրբաթ օրը կայացած ԱԺ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի և փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագծերը:
Ըստ այդմ, ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 120 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 78 հարց, միջազգային 14 պայմանագիր:
Ինչպես տեղեկացնում է ArmAr.am–ի խորհրդարանական թղթակիցը, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները օրակարգում ընդգրկված չեն:
Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի և փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն այսօրվա ԱԺ նիստում:
ArmAr.am












