Դեռ դպրոցական նստարանից պատրաստվել պատգամավոր դառնալուն
Այս պահին մեկնարկել է ՀՀ ԱԺ չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանը: Մեր թղթակցի տեղեկացմամբ, այսօր ԱԺ նիստերի դահլիճը սովորականից ավելի մարդաշատ էր: Նստաշրջանի առաջին օրը պատգամավորներից բացի, ԱԺ նախագահի հրավերով, խորհրդարան էին շտապել նաև Երևանի տարբեր համայնքների դպրոցների աշակերտներ:
ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ այսուհետ խոհրդարանում կանցկացվեն բաց դռների օրեր, ինչը մեր աշակերտներին հնարավորություն կտա գրեթե ամեն օր այցելել ու ծանոթանալ օրենսդիրի գոծունեությանը: Ընդորում, այս ծրագրին կմասնակցեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի դպրոցների բարձր դասարանների աշակերտները:
Ինչպես նկատել է ԱԺ խոսնակը. «Ձեզանից յուրաքանչյուրը վաղը կարող է դառնալ ԱԺ պատգամավոր», այնպես որ օրենսդիրի հետ ծանոթությունը կարելի է սկսել հենց դպրոցական նստարանից:
ArmAr.am












