Գագիկ Ծառուկյանն անտեղյակ է, թե որն է նախարարի փոփոխության պատճառը
Օրերս առանց մեկնաբանությունների հրաժարական տվեց սպորտի նախարար ԲՀԿ-ական Արմեն Գրիգորյանը, նրան փոխարինեց նույն կուսակցության անդամ Արթուր Պետրոսյանը։ Այսօր լրագրողները պարզել են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը տեղյակ չէ, թե ո՞րն է այս փոփոխության պատճառը։ «Պարոն Ծառուկյան, ասում են, փողերի յուրացման պատճառով է նախարարն ազատվել պաշտոնից», հարցին Պարոն Ծառուկյանը պատասխանել է.«Ես նման բանից տեղյակ չեմ», խորհուրդ տալով այդ հարցերնն ուղղել անձամբ Արմեն Գրիգորյանին։
Իսկ թե ինչու որոշվեց, որ ուժային կառույցներում աշխատանքային փորձ ունեցող Արթուր Պետրոսյանը պետք է գլխավորի ՀՀ սպորտի նախարարությունը, Գ. Ծառուկյանը պատասխանեց. «Ուժային լինի, գիտական, թե կրթական ոլորտում աշխատող, ամենակարևորն այն է, որ մարդը կարողանա կազմակերպել, կարողանա կառույցը ղեկավարել։ Մեր հիմնական խնդիրն այսօր սա էր»։
ArmAr.am












