Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հայկ Դեմոյան. «Ղարաբաղյան խնդիրը փակուղային է»

Փետրվար 1, 2010թ. 16:25

hayk demoyan 1Ղարաբաղյան խնդիրը փակուղային է, քանի որ կողմերից ոչ մեկը չի գնա փոխզիջման: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը. «Ղարաբաղյան հարցը գործածվում է տարբեր գերտերություններրի կողմից տարբեր քաղաքական հարցեր լուծելու նպատակով: Նաև այդ պատճառով չի լուծվում խնդիրը»:

Ինչ վերաբերում է պատերազմին, որի մասին պարբերաբար հայտարարում է հարևան երկրի նախագահը, ապա ըստ Դեմոյանի, տարածաշրջանում ցանկացած ռազմական գործողություն չի կարող երկարաժամկետ լինել: Պատերազմ սկսվելու դեպքում էլ ադրբեջանական զինուժը լուրջ առաջխաղացման հնարավորություն չի ունենա և պատերազմի առաջին մի քանի օրը կզրկվի սնուցման երակներից. «Ադրբեջանին այսօր շատ լավ հասկացրել ու շարունակում են հասկացնել, թե ինքը ինչ կարող է կորցնել հավանական այլ զարգացումների դեպքում»:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն