Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Գագիկ Ծառուկյանն իր խոսքի տերն է

Փետրվար 1, 2010թ. 17:06

gagik-carukyan«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանելով լրագրողների հարցին`Աբովյան քաղաքում կանգառները Ավտոկայարանում տեղակայելու հետ կապված, ասաց, եթե բնակչությունը դեմ են դրան կամ դա հարմար չէ բնակչության համար, ապա առաջիկայում միջոցներ կձեռնարկվեն այդ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: «Կարվի հնարավորը, որ ամեն ինչ լինի հարմար բնակիչների համար»:

Նշենք՜ որ Աբովյանում այդ խնդիրը ծագել է մոտ երկու ամիս առաջ։ Մինչ այդ Աբովյան-Երևան տրանսպորտային միջոցների ուղեգիծը սկսվում էր Աբովյանի ծայրամասային թաղամասերից, իսկ այսօր դրանք տեղակայվել են քաղաքի կենտրոնական մասում։ Բնակչությունը Ավտոկայան հասնելու համար կրկնակի գումար ծախսելուց բացի նաև ավելորդ ժամանակ է կորցնում։ Աբովյանցիներն այս խնդրով բազմիցս դիմել են պատկան մարմիններին, բայց առայժմ իրավիճակը չի փոխվել։ Գ. Ծառուկյանը բազմիցս է նշել, որ ինքն  իր խոսքի տերն է, եթե այդպես է, ուրեմն հիմա հաստատ կարելի է ասել, որ աբովյանցիներն առաջիկայում  ուրախանալու առիթ են ունենալու։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն