Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովում

Փետրվար 1, 2010թ. 17:53

lxhՓետրվարի 1-ին՝ խորհրդարանի ձմեռային արձակուրդների ավարտից հետո առաջին աշխատանքային օրը,   ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:

Խորհրդակցությանը քննարկվեցին Ազգային ժողովի՝ արդեն ընթացք ստացած 10-րդ նստաշրջանի և առաջիկա լիագումար նիստի օրակարգերի ձևավորման, ինչպես նաև փետրվար և հաջորդ ամիսների համար նախատեսվող խորհրդարանական և այլ բնույթի միջոցառումների նախապատրաստման հարցերը։

Նշվեց, որ բացի  խորհրդարանական շրջանառության մեջ առկա օրինագծերից, այդ թվում՝ նախորդ նստաշրջանից տեղափոխված, ինչպես նաև   արդեն առաջին ընթերցմամբ ընդունված  նախագծերից ու Ազգային ժողով վերջերս մուտք գործած փաստաթղթերից, սպասվում է, որ նստաշրջանի օրակարգը կհամալրվի ևս մի շարք նախագծերով։ Մասնավորապես, կարևորվեց  առաջին ընթերցմամբ ընդունված ՙԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ օրենքի նախագծի կապակցությամբ առաջիկա օրերին խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակահարմարությունը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մտքերի փոխանակության արդյունքում ճշտվեցին քննարկված հարցերի առնչությամբ մշտական հանձնաժողովների և աշխատակազմի անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն