Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Զարուհի Փոստանջյանի պահպվածքը զարմացնող է ու տարակուսելի

Փետրվար 1, 2010թ. 18:02

postanjyanՀՀ ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ եԽԽՎ –ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներ Դավիթ Հարությունյանի, Արմեն Ռուստամյանի, Նաիրա Զոհրաբյանի և Արծրուն Աղաջանյանի ասուլիսը։ Պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը  հանգամանալից ներկայացրեց, թե ի՞նչ է տեղի ունեցել ԵԽԽՎ-ում՝  մեր երկրի լիազորությունների դադարեցման, ապա և՝ վերականգնման հետ կապված։ Նա մանրամասնեց, որ անկախ այն բանից, թե ինչպես կքվերակեր Հայաստանը, Չավուխօղլու նախագահ լինելու հարցն արդեն  կանխորոշված էր։

Ի տարբերություն Դավիթ Հարությունյանի, ով ուղղակի ներկայացրեց, թե ինչ կարևոր հարցեր են քննարկվել և թե, ըստ ընթացակարգի, ինչպե՞ս է տեղի ունենում ԵԽԽՎ նախագահի ընտրությունը, Արմեն Ռուստամյանն իր վրդովմունքն արտահայտեց ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի պահպվածքի և արած հայտարարությունների հետ կապված։ Նա նշեց որ ԵԽԽՎ մոնիտորինի հանձնաժողովի նիստին, ինչպես նախանշված էր, Հայաստանի պատվիրակությունից պետք է մասնակցեին ինքը և Դավիթ Հարությունյանը։ Սակայն, հաշվի առնելով այն, որ Զարուհի Փոստանջյանը ցանկություն է հայտնել, որ ինքը ևս մասնակցի այդ նիստին՝ փաստարկելով, որ մարտի 1-ի դեպքերի հետ կապված առանձին դիտարկումներ ունի և ցանկանում է դրանք ներկայացնել, Հայաստանի պատվիրակությունը դիմել է՝ խնդրելով, որ նա ևս ներկա լինի նիստին։ Բայց, ինչպես նշում է Արմեն Ռուստամյանը, Զ. Փոստանջյանը հանդես է եկել ոչ թե մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, այլ ելույթ է ունեցել ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմում իրեն ընդգրկելու հարցով: Ապա նաև մեղադրանքներ է ներկայացրեց ՀՅԴ-ին, փաստարկելով, որ նրանք ոչ թե իսկական այլ կեղծ ընդդիմություն են, որ որպես այդպիսին ԵԽԽՎ-ում չեն կարող ներկայացնել մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությւնները, և որ Արմեն Ռոստամյանը պատվիրակության կազմում գրավել է իր իսկ տեղը։

Այս ամենին  ի պատասխան Արմեն Ռուստամյանը հենց նիստի ընթացքում հակադարձել է Փոստանջյանին։ Արդյունքը եղել է այն, որ եվրախորհուրդը պետք է որոշեր, թե Հայաստանի ներսում ինչ է կատարվում, ու  ինչպես Արմեն Ռուստամյանն է նշում` բանը հասել է «դիվանբաշուն». «Հայաստանի ընդդիմությունը կեղծ է, թե կեղծ չէ, այստեղ, Հայաստանում պետք է որոշվի, ոչ թե՝ եվրախորհրդում»,– ընդգծեց Արմեն Ռուստամյանը։

Ապա՝ պատասխանելով  Զ. Փոստանջյանի այն մեղադրանքին, որ ինքը պատվիրակության կազմում Փոստանջյանի տեղն է զբաղեցնում, ՀՅԴ պատգամավորը նշեց, արդեն 10 տարի է, որ ինքն այդ պատվիրակության կազմում է, այնպես որ՝ Զ. Փստանջյանի տեղն ինքը չի զբաղեցրել։

Բացի այդ, Ռուստամյանը «մեղադրվել» է նաև այն փաստի առնչությամբ, որ ինքը չի ստորագրել Փոստանջյանի այն նախաձեռնւթյան տակ, որտեղ նշվում է, որ Հայաստանի պատվիրակությունը դեմ է, որ Չավուշօղլուն նախագահի ԵԽԽՎ-ն, այդ ամենը կապելով հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ՀՅԴ ունեցած դիրքորոշման հետ։

Արմեն Ռուստամյանը նկատեց, որ այս ամենը անհեթեթություն են, որովհետև Չավուշօղլու նախագահ դառնալը այդ ստորագրություններով չէ, որ պետք է որոշվեր, ուստի ինքը չէր պատրաստվում անիմաստ մի ակցիայի մասնակցել, քանի որ դա ավելորդ էր, և բնականաբար, այդ ամենը չէր կարող որևէ կապ ունենալ հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ` ՀՅԴ վերաբերմունքի հետ։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն