Սանկտ-Պետերբուրգում անցկացվել են միջոցառումներ`նվիրված Հայաստանի զինված ուժերի ստեղծման 18-րդ տարելիցին
Փետրվար 1, 2010թ. 19:36
Ս. թ. հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ կազմակերպել է միջոցառումներ` նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 18-րդ տարելիցին:
Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինա եկեղեցում կատարվել է ժամերգություն` նվիրված հայ բանակի ստեղծման տոնին, այնուհետև տեղի է ունեցել ընդունելություն եւ համերգ: Բանակի ստեղծման 18-րդ տարելիցի տոնին մասնակցել են Սանկտ-Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող հայ սպաներ եւ ունկնդիրներ, ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, զինվորական հաստատությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
ArmAr.am












