Գլխավոր » Լրահոս

ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում է հայաստանյան ընդդիմությունը

Փետրվար 1, 2010թ. 19:44

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը  ներկայացրել է այն իրավիճակը, որ տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում հունվարի 25-ից 29-ը `   ձմեռային նստաշրջանի ժամանակ, երբ Եվրոպական ժողովրդական կուսակցություն խումբը պահանջել էր վիճարկել Հայաստանի պատվիրակության լիազորությունները:

Հայտնի է, որ մինչև ԵԽԽՎ նոր նախագահ ընտրելը, եթե կան փոփոխություններ պատվիրակությունների կազմում, ապա դրանք պետք է հաստատի Վեհաժողովը:

«Այդ պարագայում պատվիրակության անդմաները չեն զրկվում ձայնի իրավունքից և կարողանում են իրականացնել իրենց լիազորությունները մինչև Կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը որոշում կայացնի, ինչը պետք է կատարվի 24 ժամվա ընթացքում»,- տեղեկացրեց Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

Հարությունյանը հերքեց այն լուրերը, թե «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը տեղյակ չի եղել նիստի ժամի մասին, քանի որ նրա հավաստմամբ, նիստի անցկացման ժամի և վայրի մասին տեղեկությունը փակցված է եղել որոշակի վայրերում:

«Քննարկման ընթացքում ներկայացվել են մեր հիմնավորումները, ներկայացվել է նաև վիճարկող կողմի տրամադրած տեղեկատվությունը, որը պատրաստել էր տիկին Փոստանջյանը և դրա արդյունքում հանձնաժողովը որոշել է, որ որևէ խախտում գոյություն չունի»,- հավելեց Դավիթ Հարությունյանը:

Նա նաև ասել է, թե ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը կարող է ուշադրության կենտրոնում պահել ընդդիմության իրավունքների վիճակը Հայաստանում:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն