Հայ-վրացական հակամարտությունը տեղափոխվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողով
Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 63-րդ նստաշրջանի նիստի ընթացքում քննարկվել է «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգվող հակամարտություններն ու դրանց հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման հարցում» հռչակագրի նախագծի ենթակետերից մեկը, որը ներկայացրել է վրացական կողմը: Փաստաթղթում ընդգծվում է ռուս-վրացական պատերազմի արդյունքում Հարավային Օսեթիայում իրենց տները լքած վրացիների հետ վերադառնալու ժամանակացույցի մշակման անհրաժեշտությունը:
Վրացական կողմից ներկայացված հռչակագրի օգտին են քվեարկել 48 երկրների պատվիրակներ, դեմ` 19-ը, իսկ 78 երկրների պատվիրակներ հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:
Հետաքրքրական է, որ վրացիների ներկայացրած այս փաստաթղթի օգտին է քվեարկել նաև Ադրբեջանի պատվիրակությունը: Իսկ ահա հայկական կողմը դեմ է քվեարկել` ընդգծելով Աբխազիայի և Հարավային Օսիայի հանդեպ իր դրական դիրքորոշումը:
armarlur.com












