Գլխավոր » Լրահոս

Օբաման անցկացրել է օնլայն ասուլիս You Tube-ում

Փետրվար 2, 2010թ. 10:30

Ինտերնետ տեխնոլոգիաների նկատմամբ մեծ հետաքրքրութուն ցուցաբերող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անցկացրել է համացանցում կազմակերպված առաջին ասուլիսը: Մոտ կես ժամ տևած ասուլիսի ընթացքում նա պատասխանել է համացանցից օգտվողների հարցերին:

Հարցեր ուղղելու համար նախատեսված հինգ օրվա ընթացքում ստացվել էր մոտ 11 հազար  հարց: Լավագույններն ընտրվել են համացանցից օգտվողների քվեարկությամբ, որին մասնակցել են մոտ 630 հազար հոգի:

Ընթերցողներին հիմնականում հետաքրքրել են երկրի ներքաղաքական իրավիճակը, հատկապես սպասվելիք բարեփոխումներն առողջապահության և հարկային օրենսդրության ոլորտներում, և արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, ԱՄՆ քաղաքականությունը` միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

Ընդհանուր առմամբ Օբամային ոչ մի սուր հարց չի տրվել, իսկ նրա պատասխանները առանձնապես չեն տարբերվել մինչ այդ արած հայտարարություններից:

Ասուլիսի ավարտին Օբաման խոստովանել է, որ մեծ հաճուք է ստացել  նախաձեռնությունից և հույս հայտնել, որ ապագայում պարբերաբար կկազմակերպվեն նման միջոցառումներ:

Arm.Ar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն