Եկեղեցու և պետության հարաբերությունները
Հունվարի 24-30-ը Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի օրհնությամբ Մոսկվայի պատրիարքարանի` ՌԴ Զինված ուժերի և արդարադատության նախարարության հետ հարաբերությունների բաժինը կազմակերպել էր ՙԵկեղեցու և պետության հարաբերությունները արդարադատության և կրթության ոլորտներում՚ խորագրով հանդիպումներ:
Ժողովների նպատակն էր հնարավոր ուղիների որոնումը` առավել արդյունավորելու համար երկու կառույցների միջև հարաբերությունները հիշյալ ոլորտներում և դրանով նպաստելու հասարակության մեջ քրիստոնեական սիրո և հանդուրժողականության բարձրացմանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն ժողովին հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասնակցել է Մայր Աթոռի միաբան Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը և հանդես «Արդարադատության ոլորտում Եկեղեցու և պետության հարաբերությունները Հայաստանում» վերնագրով զեկույցով:
ArmAr.am












