Արամ Կարպետյանն իր միտքն ու բազուկն է առաջարկում Րաֆֆի Հովհաննիսյանին
«Հայ ազգային կոնգրեսը և Սերժ Սարգսյանը որևէ տարաձայնություն չեն ունեցել, չունեն և չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ». ասում է “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Արամ Կարապետյանի կարծիքով հայ-թուրքական հարաբերություններում նախագահ Ս.Սարգսյանի և ՀԱԿ-ի տեսակետների միջև որոշ տարրերի տարբերություն կա, սակայն դրանք մեկը մյուսի օրգանական շարունակությունն են, ինչն ընդունելի չէ Արամ Կարապետյանի համար:
Սակայն դա ամենևին չի խանգարում, որ Կարապետյանը ներքաղաքական այլ խնդիրների շուրջ համագործակցի ՀԱԿ-ի հետ:
Պարզվեց, որ երկամսյա բացակայությունից հետո կրկին հայրենիք վերադարձած Կարապետյանը այսօր զբաղված է մի շատ լուրջ գործով` համագործակցության «եզրեր է փնտրում» իր ու այն քաղաքական ուժերի միջև, ովքեր դեմ են, որ Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև նախաստորագրված արձանագրությունները քննարկվեն խորհրդարանում:
Կարապետյանին շատ դուր է եկել Րաֆֆի Հովհաննիսյանի` խորհրդարանական մանդատից հրաժարվելու քայլը, ինչը վերջինս որակեց որպես շա~տ մարտական, ճիշտ ու տեղին քայլ, և հայտարարեց, որ «միշտ պատրաստ է նրան օգնել սկսած խելքից, վերջացրած ուժի հարցերով»:
Ա.Գ.
Թեգեր` Արամ Կարապետյան, Սերժ Սարգսյան












