Գլխավոր » Լրահոս

ՀՀ ազգային ժողովը հաստատեց վարկային երկու ծրագիր

Փետրվար 2, 2010թ. 15:08

parliamentՁայների մեծամասնությամբ ՀՀ ազգային ժողովը հաստատեց վարկային երկու ծրագիր: Դրանցից մեկի համաձայն, որը ստորագրվել է ՀՀ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև, 2009-2017 թվականների ընթացքում Հայաստանը 500 մլն ԱՄՆ դոլար վարկ է ստանալու:

Այն տրամադրվելու առանձին տրանշերով` ԱԶԲ սովորական կապիտալ միջոցներից և հատուկ հիմնադրամի միջոցներից` համապատասխանաբար 60 և 440 միլիոն դոլար: Ֆինանսավորման վերջին տրանշը ուժի մեջ պետք է մտնի ոչ ուշ, քան 2017 թ. դեկտեմբերի 31-ը:

Ստացվող վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, Հայաստանում  ճանապարհների կառուցմանն ու բարեկարգմանը, մաքսային ենթակառույցների արդիականացնացմանը:

Մյուս համաձայնագիրը վերաբերում է նշյալ ծրագրի իրականացման շրջանակներում իրականացվելիք հատուկ գործողություններին: Հայաստանը պարտավորվում է մինչև 2041 թվականը մաս-մաս, ըստ սահմանված ժամանակացույցի մարել այդ գումարը:

Պատգամավորներին մտահոգող միակ խնդիրն այն էր, թե արդյոք վարկային միջոցները նպատակային կծախսվեն և կոռուպցիոն ռիսկեր չեն առաջանա:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը վստահեցրեց, որ ծրագրի իրականացման ընթացքը լինելու է թափանցիկ և բոլորը կարող են հետևել գործընթացին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն