Արցախում ներդրվում է հակակարկտային համակարգ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 2-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հետ կապված հարցերին, որին հրավիրված է եղել «Վիասֆեր» տեխնոպարկի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Արամ Վարդանյանը:
Ներկաների ուշադրության կենտրոնում էր Արցախում հակակարկտային համակարգի ներդրման խնդիրը:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Վիասֆեր» ընկերության փորձը այս ոլորտում` նշելով, որ նրա կողմից մշակված եւ Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում տեղադրված համակարգերը կարող են իրենց կիրառումը ունենալ նաեւ Արցախում: Նախագահը կարեւորել է մեր հանրապետությունում հակակարկտային մի քանի կայանների փորձնական տեղադրումը մինչեւ անձրեւային սեզոնի սկսվելը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն












