Իրանի արտգործնախարարը ժամանում է Թուրքիա
Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին այսօր՝ փետրվարի 2-ին, ժամանում է Թուրքիա։
Իրանական ԶԼՄ-ների տվյալներով, այցի նպատակը Անկարայում անցկացվող իրանա-թուրքական տնտեսական հանձնաժողովի 21-րդ համատեղ նիստին մասնակցելն է։ Նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց հետ։
Թուրքիայում Իրանի դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդական Ահմեդ Նուրանի խոսքով, հանդիպումներ տեղի կունենան երկու երկրների տրանսպորտի, էներգետիկայի նախարարությունների եւ որոշ կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչի արդյունքում կձեւավորվի համատեղ հուշագրի նախագծի վերջնական տարբերակը։
Հանձնաժողովի նիստը կշարունակվի մինչեւ փետրվարի 3-ը, հայտնում է Iran News-ը։












