Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Հայ փախստականները Ադրբեջանի կառավարությունից փոխհատուցում չեն ստացել

Փետրվար 2, 2010թ. 20:03

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանն անդրադարձավ այն խնդրին, որ Բաքվի ջարդերից արդեն 20 տարի է անցել, սակայն Բաքվից Հայաստան բռնագաղթացներն այսօր էլ նույն հիմնախնդիրների առջև են կանգնած, ինչ 20 տարի առաջ էր։

«Մենք բարոյական խնդիր ունեն նրանց առջև, որովհետև նրանք փախստական են դարձել ազգային ազատագրական պայքարի պատճառով»,- ընդգծեց պատգամավորը։ Հայ փախստականները, ի տարբերություն Հայաստանից Ադրբեջան տեղափոխվածների, որ Հայաստանի կառավարությունից իրենց բնակարանների համար փոխհատուցում էին ստացել, Ադրբեջանի կառավարությունից փոխհատուցում չեն ստացել։ Ուստի Ռ. Առաքելյանն առաջարկեց վարկային ծրագրեր ուղղորդել՝ Ադրբեջանի հայ փախստականների խնդիրները ինչ- որ չափով լուծելու համար։

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն