Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Արտակ Զաքարյան. «Թուրքիան հայտնվել է «անակնկալի եկածի վիճակում»

Փետրվար 2, 2010թ. 20:23

picresizeՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը նկատեց, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ու դրան հաջորդող իրադարձությունները` տարածաշրջանային զարգացումների քաղաքական օրակարգում, շարունակում են պահպանել իրենց առաջնահերթությունն ու կարևորությունը։

«Առաջին անգամ պետականորեն փորձ է արվում հայ-թուրքական հարաբերություններին առնչվող խնդիրը պատմական, զգացական հարթությունից տեղափոխել ժամանակակից քաղաքակրթությանը բնորոշ` երկու հարևան պետությունների միջև բնականոն հարաբերությունների հաստատման հարթություն»։

Ինչպես նկատեց պատգամավորը, Հայաստանը եվրոպական ընտանիքին անդամագրել ձգտող Թուրքիային առաջադրել է հայ-թուրքական դարավոր խնդրի լուծման գործընթաց սկսելու կշռադատված մի տարբերակ:

Եվ ահա, հայկական կողմի այդ քայլից Թուրքիան հայտնվել է «անակնկալի եկածի վիճակում»: Արձանագրությունների ստորագրմանը հաջորդած ողջ ժամանակաշրջանում Թուրքիայի կողմից առ այսօր հնչած ամենատարբեր գնահատականները, կարծիքներն ու քննարկումները դա են վկայում։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն