Նաիրա Զոհրաբյան. «Հիշեցնեմ անգլիացի գեներալի խոսքը՝ մենք պատերազմում չենք հաղթել այնքան ժամանակ, քանի դեռ CNN-ը չի հաղորդել մեր հաղթանակի մասին»։
Փետրվար 2, 2010թ. 20:31
«Տեղեկատվական անվտանգության և արտաքին քարոզչական ոլորտում մենք ունենք խորհրդարանի, արտաքին քաղաքական գերատեսչության և այլ պատկան մարմինների միջև համակարգված փոխգործակցության անհրաժեշտություն, որից էլ կախված է լինելու այս ոլորտում մեր հետագա քայլերի արդյունավետությունը»,- այսօր խորհրդարանական հայտարությունների ժամին ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Նա նկատել է.«Ավելորդ չեմ համարում հիշեցնել անգլիացի գեներալներից մեկի խոսքը՝ մենք պատերազմում չենք հաղթել այնքան ժամանակ, քանի դեռ CNN-ը չի հաղորդել մեր հաղթանակի մասին»։












